2019 թ. հունիսին Արսեն Աղջոյանը կմասնակցի Իտալիայում կայանալիք միջազգային փառատոնին:
Մարտի 20-ին Թբիլիսիում կայացած «Ապագայի աստղերը» մրցույթի հաղթող Արսենը առաջին փուլն անցավ եւ ճանաչվեց որպես այս մրցույթի հաղթող եւ երկրորդ փուլին կմասնակցի Իտալիայում միջազգային փառատոնին :
«Ապագայի աստղերը» մրցույթը փուլային է, մասնակցում են տարբեր քաղաքներից եւ երկրներից: 2019 թ. հուլիսին Արսենը կմասնակցի Իտալիայի Պեզարո քաղաքում կայանալիք «Ֆյուչեր սթարս» միջազգային մրցույթին: Թբիլիսիում կայացած առաջին փուլում Արսենը հանդես է եկել երկու երաժշտական համարներով `Առնո Բաբաջանյանի «Հեյ աստղեր» եւ Արտեմի Այվազյանի «Հայաստան» երգերով:
Արսենը 13 տարեկան է, սովորում է Նինոծմինդայի թիվ 1 դպրոցի 8-րդ դասարանում : Սովորում է նաեւ երաժշտական դպրոցի վոկալ բաժնում 4-րդ դասարանի աշակերտ է, ուսուցիչը Իրինա Քոլյանն է: Բացի վոկալի դասընթացներից Արսենը հաճախում է «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային կենտրոն եւ «Մաքսի» կարատեի խմբակ: