Տերյան փողոցում, Մշակույթի տան դիմաց եւ «Հայոս Քարթլոս» զբոսայգու մոտակայքում կոյուղագիծը խցանվել է եւ կեղտաջրերը ողողելով փողոցը լցվում են Ագրիչայ գետ:
Փողոցում անտանելի հոտ է, բնակիչնըրը բողոքում են այս հատվածում կոյուղու հաճախակի խցանումից, որը պատճառում է անհանգստություն եւ անհարմարավետություն:
Նինոծմինդայի ջրամատակարող ընկերության աշխատակիցները խոստացան առկա խնդիրը կարգավորել երկու օրվա ընթացքում :
Ավելի մանրամասն զրուցեցինք նույն փողոցի բնակիչ Սարիբեկ Ղարսլյանի հետ: