Փաշինյանն արձագանքում է Մեդվեդևի՝ «Перейти куда?»-ի շուրջ «սոցցանցային փոթորիկին»

Փաշինյանն արձագանքում է Մեդվեդևի՝ «Перейти куда?»-ի շուրջ «սոցցանցային փոթորիկին»

«Իրականում ոչինչ էլ տեղի չի ունեցել, պարզապես Ռուսաստանի վարչապետի ակնարկը վերաբերել է նիստն ընդամենը շուտ ավարտելուն»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով ԵԱՏՄ միջկառավարական նիստի ժամանակ Դմիտրի Մեդվեդևի և իր երկխոսության տեսանյութի շուրջ երեկ բարձրացված աղմուկին։

Նշենք` Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ օրեր առաջ Երևանում կայացած նիստի ընթացքում, երբ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ եթե հարցեր չկան, ապա կարող են անցնել համաձայնեցված փաստաթղթերի ստորագրմանը, Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է՝ ասելով. «Нет! Перейти куда?»:

ՌԴ վարչապետի կատակը ֆեյսբուքյան տիրույթում լայնորեն քննարկվեց, օգտատերերից շատերը դա որակեցին ծաղր՝ Հայաստանի վարչապետի նկատմամբ։

Փաստի առնչությամբ, ահա, ՀՀ վարչապետը գրել է․ – «Նոր մի պահ մտնում եմ Ֆեյսբուք ու աչքերիս չեմ հավատում, որ կոռուպցիոն համակարգի մնացորդներն այսքան հեշտությամբ կարող են փոթորիկ առաջացնել սոցիալական ցանցերում։ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին ոչ միայն Դմիտրի Մեդվեդևը, այլև մենք բոլորս հույս ունեինք, որ րոպե առաջ перейдем սուրճի սենյակ, որովհետև բոլորս ահավոր հոգնել էինք ու սուրճ էինք ուզում։ Աշխատանքները նախատեսվածից երկուսուկես ժամ ավել տևեցին։ Իսկ նախորդ օրվա մեր շփումը բոլոր հիմքերը տվել էր ոչ աշխատանքային հատվածին անհամբեր սպասելու։ Էս ամենը պիտի ասվի՞, չեմ հասկանում»։

https://www.facebook.com/watch/?v=598373700632288