Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի մունիցիպալիտետում 85 տարեկան տղամարդը սպանել է որդուն, հարսին և երկու հարևաններին, վիրավոր է նաև նրա անկողնային հիվանդ կինը:
«Ինտերպեսնյուսի» տեղեկատվությամբ, տղամարդը սկզբում կրակել է որդու և հարսի վրա, այնուհետև կրակել է վերջիններիս օգնության հասած հարևաններին՝ մորը և որդուն:
Տեղացիների խոսքով, դեպքից հետո տղամարդը տնից դուրս չի եկել, այդ պատճառով անհրաժեշտ է եղել մոբիլիզացնել հատուկ առաջադրանքների բաժնի աշխատակիցներին։
Տեղում աշխատում է ոստիկանությունը:aliq.ge