2019 թվականի ապրիլ ամսին Վրաստանում 647 հազար 770 միջազգային ճանապարհորդի այց է կատարվել, արձանագրվել է 4,6 տոկոս աճ: Այս մասին տեղեկացնում է երկրի զբոսաշրջության ազգային գործակալությունը:
Գերատեսչության տեղեկատվությամբ, զբոսաշրջային այցելությունների թիվը միայն ապրիլին կազմել է 348 հազար 519, ինչը 14 018-ով ավելի է 2018 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից և ենթադրում է 4,2 տոկոս աճ:
2019 թվականի հունվար-ապրիլ ամիսների տվյալներով, դեպի Վրաստան իրականացվել է 2 մլն 265 հազար 318 միջազգային ճանապարհորդի այց, աճը կազմել է 2,9 տոկոս:
Տուրիստական այցերի քանակը նույն ժամանակահատվածում կազմում է 1 մլն 230 հազար 649, ինչը նախորդ տարվա նույն հատվածի համեմատ ավելի է 56 հազար 608-ով:
Նախնական տվյալների համաձայն, 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին միջազգային ճանապարհորդներից ստացված եկամուտը կազմում է 578 մլն դոլար, ինչը 28 մլն-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշիցaliq.ge: