Թբիլիսիի մետրոյի «Սարաջիշվիլի» կայարանում արտակարգ դեպք է գրանցվել: Ականատեսների խոսքով մոտ 20 տարեկան երիտասարդը մետրոյում գնացքի մոտենալուն պես նետվել է երկաթուղու վրա և մահացել:
Ականատեսները պատմել են, որ երիտասարդը շատ պատահական է իրեն նետել երկաթուղու վրա, այդ պատճառով գնացքի վարորդը չի հասցրել ժամանակին արգելակել:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, դեպքի վայրում են իրավապահները, ընթանում են հետաքննչական գործողություններ: Տեղի ունեցածի պատճառով մետրոյի առաջին գիծը պարալիզացված է:aliq.ge