
Նինոծմինդա քաղաքի Տերյան փողոցում առկա էր կոյուղու խնդիրը, որը արդեն վերացվում է: Այս խնդրի ծագման համար մեղավոր են, բնակիչները:
Ներկայումս քաղաքի ջրամատակարարման ծառայությունը աշխատում է վերացնել Տերյան փողոցում եղած խնդիրը:
Ըստ ջրամատակարարման ծառայության աշխատակիցների `կոյուղագծի խցանման պատճառն այն է, որ բնակիչները թափոնները լցնում են կոյուղու համակարգ: Նրանք նաեւ ավելացրեցին, որ կոյուղագիծը ոչ թե գոմաղբի եւ աղբի համար է, այլ ջրի համար:
Հիշեցնենք, որ Տերյան փողոցում, Մշակույթի տան դիմաց եւ «Հայոս Քարթլոս» զբոսայգու մոտակայքում կոյուղագիծը խցանվել էր եւ կեղտաջրերը ողողելով փողոցը լցվում էին Ագրիչայ գետ:
Փողոցում անտանելի հոտ է, բնակիչնըրը բողոքում են այս հատվածում կոյուղու հաճախակի խցանումից, որը պատճառում է անհանգստություն եւ անհարմարավետություն:
Քաղաքային ջրամատակարարման աշխատողները չգիտեն, թե ինչպես վարվեն բնակիչների անտարբեր վերաբերմունքի հետ: