“Վրացական երազանք-շրջանների զարգացման համար» ֆրակցիան հատուկ հայտարարություն է անում՝ «Արձագանքում ենք Ախալքալաքում «Ազգային շարժման» և նրա կողմնակիցների կողմից կազմակերպած սադրանքին, որը տեղի ունեցավ անցած տարվա հոկտեմբերի 29-ին։ Ինչպես երևում է տիկին Թինաթին Բոկուչավան ևս մեկ անգամ փորձում է խեղաթյուրել հասարակության կարծիքը կրկնօրինակելով կեղծված սուտը։Նա զրուցում է Ախալքալաքի դեպքի մասին և ամբողջովին անհասկանալի մեղադրանքներ է հասցնում Ախալքալաքի մաժորիտարին՝ պարոն Հենզել Մկոյանին։ Ցանկանում ենք ևս մեկ անգամ պարզաբանել հասարակությանը ,որ գործ ունենք «Ազգային շարժման» և նրա կողմնակիցների կողմից լավ նախապատրաստված սադրանքին,որը դեռևս նախընտրական ժամանակաշրջանում սկսվեց և ընտրությունների երկրորդ օրը ՝ հոկտեմբերի 29-ին շարունակվեց։Ուշ գիշերով , Գրիգոլ Վաշաձեի գրասենյակի ադամները և կողմնակիցները նախ մեր ֆրակցիայի անդամ ՝ Հենզել Մկոյանի ընտանիքին պատկանող բենզալցակայան ներխուժեցին,ծանր վիրավորական խոսքերով անպատվեցին նրանց աշխատողին,սպառնացին ֆիզիկական ոչնչացմամբ,որից հետո ցուցադրաբար պատռեցին Սալոմե Զուրաբիշվիլու քարոզչական պաստառները։ Ավելի ուշ միևնույն անձիք,միևնույն մեքենայով հարձակվեցին Սալոմե Զուրաբիշվիլու տեղական ընտրական գրասենյակի վրա,ներխուժեցին ներս և պատշգամբից պոկեցին և ոչնչացրին նրա կենտրոնական բաները։ Ընդգծելով նշում ենք,որ առկա է ինչպես առաջին ,այնպես էլ երկրորդ հարձակումը հաստատող տեսախցիկները,որը արդեն ոչ մեկ անգամ ցուցադրվել է տարբեր լրատվամիջոցներով։ Երկրորդ օրը ՝ հոկտեմբերի 30-ին,այս ամենին հաջորդեց «Վրացական երազանքի» աջակիցների կողմից ներողության խնդրման պահանջը, ի պատասխան որին «Ազգային շարժման» կողմնակիցներից էլ ավելի ծանր հայհոյանքներ լսեցին,ինչպես Հենզել Մկոյանի և նրա ընտանիքի,այնպես էլ Սալոմե Զուրաբիշվիլու և ողջ «Վրացական երազանք» կուսակցության հասցեին , ինչը և հասցրեց ֆիզիկական առճակատման։ «Վրացական երազանք-շրջանների զարգացման համար» ֆրակցիայի անդամներս ևս մեկ անգամ խստորեն դատապարտում ենք «Ազգային շարժման» բռնական գործողությունները և տիկին Բոկուչավային կոչ ենք անում դադարեցնել ստերի կրկնօրինսկումը։ Դիմում ենք համապատասխան քննչական մարմիններին,որ ինչքան հնարավոր է այնքան արագ ձեռնարկեն սկզբմունքային միջոցներ նշված սադրանքի,արյունոտ գործի հետաքննման համար,որը Ախալքալաքում հենց «Ազգային շարժումն» ու նրա կողմնակիցները կազմակերպեցին։»
«Տիկին Բոկուչավան ամբողջ օրը մեր կոլեգա՝ Հենզել Մկոյանին ,մեղադրյալ է անվանում, մարդ՝ որը ոչ մասնակցել է այդ նախաձեռնությանը,ոչ էլ այդ պահին ներկա է գտնվել այդ բնակելի տարածքում։Ի՞նչ արժեքականություն է ներկայացնում անմեղության կանխավարկածը այս տիկինը չգիտի։ Եվ ի՞նչ անենք,դրա համար էլ ձեզ կոչում են ցածր որակավորման հակառակորդ և ոչ թե բարձր որակավորման հակառակորդ։ Եթե նույնիսկ մեղավոր լինի Հենզել Մկոյանի ընտանիքի անդամը,դուք իրավունք չունեք վիրավորել Հենզել Մկոյանին,գոնե այդքանը, պետք է որ հասկանայիք, բայց չեք հասկանում։ Ձեր մշակույթը շատ ցածր մակարդակի է»,- իր ելույթում նշեց Զաքարիա Քուցնաշվիլին։
«Ուզում եմ պատասխանել այսօրվա տիկին Բոկուչավայի ելույթին ,որը ուղված էր մեր ֆրակցիայի անդամ Հենզել Մկոյանին։ Պարոն Հենզել Մկոյանը արդեն 20 տարի խորհրդարանի անդամ է և այսպիսի հարձակումները ,որը տեղի է ունենում նրա նկատմամբ բացարձակապես անպատշաճ են, նամանավանդ կեղծիքի տարածումը։ Տիկին Բոկուչավան ևս մեկ անգամ փորձում է խաբեությամբ կեղծված սուտը տարածել հասարակության մեջ,շարունակում է կեղծ ինֆորմացիան կրկնօրինակել։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ հասարակությանը հիշեցնել,որ ընդհանրապես «Ազգային շարժումը» զբաղված է սխալ տեղեկությունների տարածմամբ իր լրատվամիջոցներով և անձանց նկատմամբ անհիմն մեղադրանքներ ներկայացնելով։ Դրա համար էլ մենք խնդրում ենք,որ միանգամից և վերջնական ուսումնասիրեն այս փաստը,որը տեղի ունեցավ հոկտեմբերի 28-29-ին Ախալքալաքում և վերջնականապես հաստատվի «Ազգային շարժման» կողմից կատարված ևս մեկ հանցագործություն, որը ինչ-ինչ պատճառներով մինչև վերջ հետաքննված չէ»,-իր ելույթում ասած Կոբա Լուրսմանիշվիլին։
«Հիմա ուզում եմ տիկին Բոկուչավային ասել,որ ի՞նչ օրինակ պետք է վերցնի հասարակությունը ձեզանից և ի՞նչու պետք է հավատանք,որ ձեզ իրոք օրենքի պաշտպանումն է հետաքրքրում,որից ամենանշանակալին օրենսդրական և սահմանադրական սկզբմունքը՝ մարդու անմեղության կանխավարկածը,դուք ինքներդ հաշվի չեք առել և այլ ձև ի՞նչպես կոչել այն,որ դուք ձեր կոլեգային՝ Հենզել Մկոյանին քանի երրորդ անգամ կրկնում եք,որ նա փախչում է մարդկանց արդարությունից,որը ամբողջովին կեղծիք է, քանի որ ոչ գործում,ոչ էլ դատարանի կայացրած որոշումում այս մարդը ոչ մի մեղք չունի։ Ուղղակի ամոթ է,որ դահլիճում ձեր կոլեգային մասին այդպես եք արտահայտվում և մեղադրում։ Իրավաբանական կրթություն ունեցող մարդու համար ձեր մեղադրանքը իրականում շատ տարրական է։ Ամոթ է . Սա երկկողմանի չափանիշ է, երբ մեկի համար կոչ ես անում օրինապահություն, իսկ ինքներդ այստեղ, հասարակության աչքի առջև խախտում եք օրենսդրության գլխավոր սկզբմունքը»,- իր ելույթում նշեց խորհրդարանի մեծամասնության առաջնորդ Արչիլ Թալակվաձեն։