Մայիսի 3-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում ավարտվեց սեղանի թենիսի մրցաշարը, որը կազմակերպվել էր մշակույթի եւ սպորտի վարչության կողմից:
Ավագների խմբից առաջին տեղը զբաղեցրեց Աշոտ Սողոյանը, երկրորդ տեղը Արմեն Նորսոյանը, իսկ երրորդ տեղը Սամվել Բոռբոռյանը Սաթխաից, կրտսերների խմբից առաջին տեղը զբաղեցրեց Վալերիկ Ղուկասյանը, երկրորդ տեղը Միխեիլ Հանեսյանը եւ երրորդ տեղը զբաղեցրեց Ռուբեն Իրիցյանը: Աղջիկների խմբից առաջին տեղը նվաճեց Արմենուհի Հանեսյանը , երկրորդ տեղը ` Ալիսա Հանեսյանը, երրորդ տեղը զբաղեցրեց Ելենա Ջաղացպանյանը:Մրցաշարին մասնակցում էին տարբեր տարիքային խմբերի ավելի քան 80 մասնակիցներ: Հաղթողները պարգեւատրվեցին քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի վարչությունից `մեդալներով եւ գավաթներով:
Բացի այդ, հաղթողները դրամական պարգեւ ստացան Աշոտ Նորսոյանի որդիներ՝ Գոռ եւ Գարիկ Նորսոյաննետից հոր ծննդյան 60-ամյակի պատվին, բարերարության մեջ իրենց մասնակցությունն ունեցան նաեւ Աշոտ Մարաբյանը եւ գյուղի երիտասարդությունը: Բարերարներից առաջին տեղը զբաղեցրած հաղթողները ստացան 100 լարի, երկրորդ տեղը 60 լարի, իսկ երրորդ տեղը` 50 լարի:
Նշենք, որ Օրոջալար գյուղում բարերարների կողմից ֆինանսական աջակցությունն առաջին անգամ չէր: