Նինոծմինդայից Մանանա Ղափոյանը լողի առաջնությունում նվաճեց առաջին հորիզոնականը

Նինոծմինդայից Մանանա Ղափոյանը  լողի առաջնությունում նվաճեց առաջին  հորիզոնականը

Մայիսի 3-4-ին, Ախալքալաքում, քաղաքային լողավազանում տեղի ունեցավ մունիցիպալիտետի լողի առաջնությունը: Առաջնությանը մասնակցում էին 2006-2011 թթ. ծնված տղաներն ու աղջիկները:

Մունիցիպալիտետի առաջնությունը կազմակերպել էր Ախալքալաքի քաղաքապետարանը: Ախալքալաքից 23 մարզիկ՝ 6 աղջիկ և 17 տղա, ջրում մրցում էին միմյանց հետ:

Մրցակիցները 25 մետր մրցեցին ազատ ոճով:

Աղջիկների խմբից առաջին պատվավոր հորիզոնականին արժանացավ մեր հայրենակից 13 ամյա Մանանա Ղափոյանը, ով լողի մարզանքների սկսել է հաճախել վերջերս, 2018 թվականից:

Երկրորդ տեղը զբաղեցրեց Միլենա Հակոբյանը, երրորդ տեղը գրավեց` Անի Գաբրիելյանը:

Մրցաշարը կազմակերպվել էր Ախալքալաքի քաղաքապետարանի մշակույթի եւ սպորտի ծառայության կողմից: Բոլոր հաղթողները պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ նվերներով `մշակույթի եւ սպորտի ծառայության պետ Վալերի Ստելմաշովի կողմից:

Տղաները բաժանվեցին երկու խմբի: Արդյունքում, տղաների մեջ եղավ 2 հաղթող եւ 6 մրցանակակիր: Տղաների առաջին խմբից առաջին պատվավոր տեղը զբաղեցրեց Մաթե Մելիքիձեն, երկրորդ տեղըԳարիկ Չոմարյանը, երրորդ տեղը Սերգեյ Սաղաթելյանը:

Երկրորդ խմբի տղաները մրցանակային տեղերը կիսեցին հետեւյալ կերպ՝ առաջին տեղը բաժին հասավ Դավթյան Կարենին, երկրորդ տեղըԱվագյան Լեւոնին, երրորդ տեղը Գոգորյան Դավիթին:

Նշենք, որ Ախալքալաքի լողավազանը գործում է 2012 թվականից: Շնորհիվ այն փաստի, որ Նինոծմինդայում այս մարզաձեւի կիրառման համար պայմաններ չկան, շատերը, ովքեր ցանկանում են լողով զբաղվել հաճախում են Ախալքալաքի լողավազան: