Մայիսի 5-ին, երեկոյան Ախալքալաքի մունիցիպալիտետի Բավրա գյուղում, 81-ամյա Ս. Բերիկյանը այրվել է սեփական դաշտում, այնտեղ մաքրելու եւ աղբը վառելու ժամանակ:
Օրվա երկրորդ կեսին Ս. Բերիկյանը, թափոններից մաքրել է իր գետի ափին գտնվող հողատարածքը, որը գտնվում էր իր տնից ոչ հեռու, , որից հետո որոշել է այրել հավաքված աղբը:
Գյուղացիները գտել են նրա անկենդան դին:
«Ներքին գործերի նախարարության անձնակազմը ժամանել է դեպքի վայր, եւ դին տեղափոխել փորձաքննության», – ասում են Բերիկյանի համագյուղացիները:
jnews.ge