
Մի քանի օր է Նինոծմինդայի Տերյան փողոցի կոյուղագիծը խցանվել է, որի պատճառով փողոցը կեղտաջրերը ողողելով լցվում են Ագրիչայ գետ:
Ջրամատակարարման աշխատակիցները մտածում էին, որ գիծը խցանված է, փորեցին եւ գիծը բացեցին մի քանի ժամվա ընթացքում, բայց ամեն ինչ ապարդյուն: Վերջում որոշվեց հեռացնել ասֆալտի որոշակի հատված:
Ջրամատակարարման ծառայության աշխատակիցների խոսքերով, կոյուղագծի անցկացման ընթացքում ավազի փոխարեն քարեր են լցրել ջրատար խողովակների տակ , ինչը հանգեցնում է խնդրի:
Հիշեցնենք, որ այս փողոցում կոյուղագիծը անցկացվել է 2008 թվականին, «МКАО» շինարարական ընկերության կողմից: