Վրաց Ուղղափառ եկեղեցին մայիսի 6-ին նշում է Վրաստանում ամենաշատ մեծարվող սրբերից մեկի՝ Սուրբ Գիորգիի տոնը։ Չնայած աշխատանքային օրվան, այս տոնը նույնպես լայնորեն նշվում է ժողովրդի շրջանում:
Գիորգոբայի առթիվ տոնական ծառայությունները մատուցվում են երկրում գոյություն ունեցող գործող բոլոր եկեղեցիներում: Վրաց Ուղղափառ եկեղեցին տոնը տարվա ընթացքում նշում է երկու անգամ՝ նոյեմբերի 23-ին (անիվների վրա տանջանքների օր) և մայիսի 6-ին (գլխատման օր)։ Նոյեմբերյան ամսաթիվը պետական տոնի եւ պաշտոնապես հանգստյան օրվա կարգավիճակ ունի, սակայն այսօր Վրաստանում աշխատանքային օր է:
Ձին հեծած Սուրբ Գիորգի զորավարը պատկերված է Վրաստանի զինանշանի վրա` օձը խոցելու տեսարանում: Նա սրբադասված է և ամենահայտնի սուրբ զորավարներից է:
Պատարագ մատուցվեց Ախալքալաքի մունիցիպալիտետի Խոսպիո գյուղի Սբ. Գեւորգ եկեղեցում: