Համաշխարհային գիտության եւ տեխնիկայի պատմության մեջ մայիսի 7-ը մտել է որպես ռադիոյի ծնունդի օր: 1895 թվականի հենց այս օրը Ռուսական ֆիզիկաքիմիական միության նիստի ժամանակ ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը հանդես է եկել զեկույցով եւ ցուցադրել իր ստեղծած աշխարհում առաջին ռադիոընդունիչը՝ իրականացնելով ռադիոկապի առաջին սեանսը: Եվ այսօր դա կապի ոլորտի բոլոր աշխատակիցների տոնն է:
1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում լայնորեն նշվել է ռադիոյի գյուտի 50-ամյակը: Դրա հետ կապված երկրի կառավարությունը որոշում է ընդունել այս օրը ամեն տարի Ռադիոյի օր համարելու մասին, որն ավելի ուշ հաստատվել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության 1980 թվականի հոկտեմբերի 1-ի № 3018-Х հրամանով՝ «Տոնական եւ հիշատակի օրերի մասին»:
Այսօր Ռադիոյի օրը կապի ոլորտի բոլոր աշխատակիցների տոնն է եւ նշվում է ոչ միայն Ռուսաստանում: Այն շարունակում են մայիսի 7-ին նշել Բելառուսում, Հայաստանում եւ Ղրղզստանում: news.am