Միասնական ազգային քննություններին գրանցված դիմորդների համար քննական առարկայից հրաժարվելու, փոխելու կամ ավելացնելու վերջնաժամկետը լրանում է այսօր՝ ժամը 18:00-ին:
Գնահատման և քննությունների ազգային կենտրոնի տեղեկատվությամբ, այս ժամկետից հետո դիմորդները փոփոխություններ կկարողանան մտցնել միայն կրթական ծրագրի ցանկում:
Բացի այդ, կենտրոնի տեղեկատվությամբ, մինչև մայիսի 7-ը ժամը 18:00-ն քննության տեսակը փոխելու հնարավորություն կունենան նաև մագիստրոսական քննություններին մասնակցող թեկնածուները:
Գնահատման և ազգային կենտրոնը խնդրում է բոլոր դիմորդներին հաշվի առնել ժամկետները և քննական ընթացակարգերը, ինչի մասին մանրամասն տեղեկատվությունը հրապարակված է www.naec.ge կայքէջում: aliq.ge