
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը Վարշավայում է:
Այսօր Լեհաստանի նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը և երկու նախագահների հանդիպումը: Նախագահները հանդիպման ավարտին հանդես կգան համատեղ ասուլիսով:
Երկօրյա պաշտոնական այցի շրջանակներում Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպումներ կունենա Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավիցկիի, Սեյմի մարշալ՝ Մարեկ Կուխչինկսկիի և Սենատի մարշալ Ստանիսլավ Կարչեվսկիի հետ:
Վրաստանի և Լեհաստանի նախագահները կմասնակցեն «Առաջնորդների երկխոսություն․ Արևելյան գործընկերության 10-ամյակ» միջազգային գիտաժողովի բաց քննարկումներին: aliq.ge