Սուսաննա Թանգամյանը կմասնակցի Եվրոպայի բազկամարտի արաջնությանը

Սուսաննա Թանգամյանը կմասնակցի Եվրոպայի  բազկամարտի արաջնությանը

Մայիսի 15-ին Սուսաննա Թանագամյանը կմեկնի Հունաստան. Լուտրակի քաղաքում կայանալիք Եվրոպայի բազկամարտի արաջնությանը մասնակցելու:

Սուսաննան մինչեւ 60 կգ քաշային կարգում հանդես կգա մինչեւ 18 տարեկան պատանիների շարքում:

Սուսաննայի խոսքերով, նա նույնիսկ չի մտածել բազկամարտի մասին:
«Դպրոցում առաջին անգամ տեսա մի գովազդը եւ որոշեցի փորձել ձեռքիս ուժը: Իսկ Նինոծմինդա քաղաքում անցկացված մրցաշարում առաջին տեղը զբաղեցրեցի»,-պատմում է Սուսաննան:

Դրանից հետո նա մասնակցել է Թբիլիսիում կայացած բազկամարտի առաջնությանը մեծահասակ աղջիկների միջեւ:
Աջ եւ ձախ ձեռքով պայքարում, նա զբաղեցրել է երրորդ տեղը եւ ստացել երկու բրոնզե մեդալ:

Մարզիչ Մաքսիմ Արզումանյանի խոսքով, քանի որ շատ ժամանակ չի մնացել, նրանք այժմ ջանասիրաբար մարզվում են, փորձելով բաց չթողնել մարզումները եւ պատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որպեսզի Սուսաննան կարողանա լավ արդյունքներ ցույց տալ եւ վերադառնա առանց վնասվածքների:

Սուսաննան շաբաթական չորս անգամ 2-3 ժամ մաէզվում է: Մի քանի օրից նա կդադարի մարզվելը եւ կհանգստանա:

Սուսաննա Թանգամյանը 17 տարեկան է, սովորում է Գանձա գյուղի թիվ 2 դպրոցի 11-րդ դասարանում, արդեն մեկ ամիս է մարզվում է այս սպորտաձեւով: Մինչ այդ, նա զբաղվում էր միայն բասկետբոլով: «Քանի որ ֆիզիկապես ուժեղ եմ, համոզված էի, որ այս մարզաձեւում հաջողության կհասնեմ, դրա համար էլ սկսեցի մարզվել», – ասում է Սուսաննան:

Առաջնության ուղեւորությունը ֆինանսավորվելու է Նինոծմինդայի քաղաքապետարանի սպորտի եւ երիտասարդության բաժնը: