Մայիսի 5 -ից արդեն սկսվել է Հեշտիայի գյուղական համայնք տանող ճանապարհի վերանորոգման աշխատանքները, ներկա պահին ճանապարհի վրա աշխատում են ճանապարհաշինական ծանր տեխնիկաներ, որոնք դեռեւս կատարում են հարթեցման աշխատանքներ։
Հեշտիայի բնակիչների խոսքերով անհամբեր սպասում են աշխատանքների ավարտին, և հույսով են որ այս տարի արդեն հնարավորություն կունենան երթևեկել այդ ճանապարհով։
Ճանապարհաշինական աշխատանքների ղեկավար Գիորգի Արվելաձեի խոսքով աշխատանքները ընթանաում են իրենց բնական հունով, և եթե եղանակային պայմաները թույլ տան շուտով բոլորը երթևեկելու են ասֆալտապատ և հարթ ճանապարհով։
Թե երբ ամբողջովին կավարտվեն աշխատանքները դեռևս հայտնի չէ , մենք կհետևենք տարվող աշխատանքներին և լրացուցիչ տեղեկություն կհայտնենք ավելի ուշ։