Պատանեկան ֆուտբոլի զարգացման համար ձեռք բերվեց համազգեստ եւ գույք

Պատանեկան ֆուտբոլի զարգացման համար ձեռք բերվեց  համազգեստ եւ  գույք

Երկու թիմերի ֆուտբոլիստներ ստացան նոր սպորտային համզգեստ եւ գույք:

2018 թ-ին տարածքային առաջնությանը մասնակցած Նինոծմինդայի մարզական դպրոցի «Փարվանա» թիմերի երկու տարիքային խմբերի մարզիկները, որտեղ մինչեւ13 տարեկանների թիմը նվաճեց առաջին տեղը, իսկ մինչեւ 10 տարեկանների թիմը երկրորդ տեղը, նոր սպորտային սարքավորումներ եւ համազգեստ ձեռք բերեցին մարզիկների համար: Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամը տրամադրել է 5 000 լարի գումար, որպեսզի Նինոծմինդայի սպորտային դպրոցը ձեռք բերի մարզական սարքավորումներ եւ համազգեստ, որոնք անհրաժեշտ են խաղացողների առաջնային կարիքների համար:

«Փարվանա» ֆուտբոլի թիմը բաղկացած է 60 մարզիկներից: Այս տարի նրանցից 10 մարզիկներ կմասնակցեն Բիզնես Լիգայի ֆուտբոլային ակումբում: Արդեն խաղացել է երկու խաղ, բայց պարտվել են: Ինչպես խոստացավ Անդրանիկ Ղարսլյանը, նա խաղացողներին կտրամադրի սպորտդպրոցի մարզադահլիճը եւ հուսով է, որ նրանք հաջողության կհասնեն: Բիզնես Լիգայում հանդես եկող մարզիկները կվարձատրվեն: Թիմի մարզիչը Վալերի Բդոյանն է: Պատանիների թիմը վերապատրաստվում է Վանիկ Բդոյանի եւ Արշակ Պոդոսյանի կողմից:

Սպորտային դպրոցի տնօրեն Անդրանիկ Ղարսլյանը շնորհակալություն հայտնեց Վրաստանի ֆուտբոլի զարգացման հիմնադրամի տնօրեն Զազա Դոլիձեին: