
«Քեֆ անողի քեֆը չի պակասի» ներկայացումը՝ Նինոծմինդայում
Մայիսի 7-ին Նինոծմինդա քաղաքի մշակույթի կենտրոնում ցուցադրվեց Հովհաննես Թումանյանի «Քեֆ անողի քեֆը չի պակասի» հեքիաթի բեմադրությունը :
Բաթումի հայկական «Մանթաշյան»-ի անվան մշակութային կենտրոնի դերասանները հանրությանը ներկայացրեցին թատերական ներկայացում: Մուտքն անվճար էր: Թատերական խմբի դերասանները ոչ պրոֆեսիոնալներ էին: «Քեֆ անողի քեֆը չի պակասի» ներկայացումը խմբի երկրորդ ներկայացումն է:
Հանդիսատեսներից մեկը նշեց, որ միջոցառման տեւողությունը մեկ ժամից ավելի էր, բայց դա բավարար էր ողջ օրն դրական էներգիայով անցկացնելու համար :
Ավելի մանրամասն պատմեց գեղարվեստական ղեկավար Սաթենիկ Դանիելյանը: