Հրապարակվել են Շերեմետևոյում այրվող ինքնաթիռի մեջ մտնող օդաչուի լուսանկարները

Հրապարակվել են Շերեմետևոյում այրվող ինքնաթիռի մեջ մտնող օդաչուի լուսանկարները

Համացանցում Շերեմետևոյում հրդեհված SSJ-100 ինքնաթիռի կադրեր են հրապարակվել, որտեղ երևում է, որ օդաչուներից մեկը վերադառնում է այրվող ինքնաթիռ, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:

Նախ, օդաչուն պարանով դուրս է գալիս խցի պատուհանից, որից հետո փչովի տրապով թափանցում է ինքնաթիռի սրահ և ինքնաթիռից դուրս բերում մյուս օդաչուին:

Ինչպես REN հեռուստաալիքին փոխանցել է անձնակազմի հրամանատար Դենիս Եվդոկիմովի հայրը՝ Ալեքսանդր Եվդոկիմովը, իր որդին երկրորդ օդաչուին հրամայել է դուրս գալ պատուհանից, իսկ ինքը մնացել է ինքնաթիռում մինչև վերջին պահը:

Դենիս Եվդոկիմովը տեղափոխվել է Սկլիֆասոֆսկու անվան ինստիտուտ՝ այրման արտադրանքի թունավորումով:

Օդաչուի հայրը կոչ է արել անձնակազմին չմեղադրել թռչելու անկարողության մեջ:

«Դենիսը IL-76-ի հրամանատարն էր, նա պահեստի փոխգնդապետ է, աշխատել է որպես երկրորդ օդաչու, այնուհետև օդանավի հրամանատար, երկար տարիներ նա թռիչքներ է իրականացրել Boeing-ով, հետո տեղափոխվել է SSJ-100»,- պատմել է Դենիսի հայրը:


Մայիսի 5-ին Շերեմետևոյում արտակարգ վայրէջքի ժամանակ հրդեհվել է «Աէրոֆլոտ» ընկերության Մոսկվա-Մուրմանսկ չվերթ իրականացնող SSJ-100 ինքնաթիռը: 41 մարդ զոհվել է, 37-ը ողջ են մնացել, նրանցից 10-ը՝ հիվանդանոցում են: 1in.am