
Խորհրդարանում այսօր անցկացվելու է արտահերթ նիստ: Վրաստանի Առաջին ալիքի տեղեկությամբ, արտահերթ նիստին նախատեսվում է քննարկել այն օրինագիծերը, որոնք պետք է գործարկվեն առաջիկայում: Այդ թվում է պետական տեսուչի ինստիտուտի առնչությամբ պատրաստված օրինագիծը, ինչպես նաև «Աշխատանքի օրենսգիրքը»:
«Աշխատանքի օրենսգրքում» կառավարության կողմից պատրաստված փոփոխություններով, Սուրբ Անդրիա առաքյալի հիշատակման օրվա հետ միասին, մայիսի 12-ը կլինի Սուրբ Աստվածամորը նվիրված օր – Հույսի օր:
Փոփոխություններով կոնկրետացվում է, որ մայիսի 12-ը կլինի հանգստյան օր:1tv.am