Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն մայրաքաղաքի բնակչությանը ներկայացրել է «Մանի» (MAN) մակնիշի 10 մետր երկարությամբ մունիցիպալ ավտոբուսներ:
Նոր ավտոբուսների շնորհանդեսը կայացել է Առաջին Հանրապետության հրապարակում, որտեղ Կախա Կալաձեն անձամբ է նստել ավտոբուսի ղեկի մոտ:
Շնորհանդեսին ներկա է նաև Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկությամբ, այս տարի ավտոպարկին ավելացել է 90 նոր ավտոբուս:
Ավտոբուսները հաշվառված է 82 ուղևորի համար: Ավտոբուսները հարմարացված են սահմանափակ ունակություններով անձանց:1tv.ge