Օրոջալար գյուղի «Նարեկ» մանկապարտեզում տեղի ունեցավ շաբաթօրյակ: Նրանք մաքրեցին մանկապարտեզի տարածքը եւ տնկեցին ծառեր:
Մաքրման աշխատանքներին մասնակցում էին « Նարեկ »մ անկապարտեզի, ուսուցիչները Նաիրուհի Չոբանյանը եւ մանկապարտեզի սաները:
«Երեխաները արդեն գիտեն, որ չեն կարող շրջակա միջավայրը աղտոտել: Բնությունը գեղեցիկ է ծաղիկներով եւ ծառերով: Մեր կարգախոսն է, «Եթե չես մաքրել, մի կեղտոտի փոխարենը ծառ տնկի», – ասում է Նաիրուհի Չոբանյանը:
Երեխաները ուրախ էին, որ մաքրեցին միջավայրը աղբից, տնկեցին ծառեր եւ հոգ տարան իրենց միջավայրի մասին: Երեխաները պահանջում են որ բոլորը հետեւեն իրենց օրինակին եւ պահպանեն շրջակա միջավայրը: Եթե դուք ամեն անգամ աղտոտեք, ապա կյանքը կավարտվի մոլորակի վրա: