Մայիսի 9-ը եռատոն է՝ Մեծ հայրենականում հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի ստեղծման օրը:
Մեծ հայրենականում տարած հաղթանակը և Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի մեծագույն հաղթանակներն են:
Շուշիի հաղթանակը հայոց վերածննդի սկիզբն է, սեփական ուժերին հավատալու և հզոր Հայաստան ստեղծելու ճանապարհին կարևորագույն ռազմավարական և հոգեբանական հաղթանակ:
ԼՂՀ պաշտպանության բանակ պաշտոնապես ստեղծվել է 1992թ. մայիսի 5-ին, որով միավորվեցին դեռևս 1990թ. գործող անջատ ինքնապաշտպանական ռազմական միավորումները: