Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն Հաղթանակի զբոսայգում Երկրորդ աշխարհամարտի վետերաններին շնորհավորել է ֆաշիզմի դեմ հաղթանակի օրվա առթիվ:
Ինչպես նշել է Մամուկա Բախտաձեն, այս օրը մարդկության պատմության մեջ առանձնահատուկ օր է:
«Ցանկանում եմ բոլորին շնորհավորել, հատկապես Երկրորդ աշխարհամարտի մասնակիցներին, մեր անվանի վետերաններին: Վրաստանը մեծ զոհեր է տվել այս պատերազմում, հարյուրհազարավոր վրացիներ հերոսաբար ընկել են մարտի դաշտում: Ցանկանում եմ, խոնարհվել նրանց հիշատակի առջև: Ցանկանում եմ, շնորհավորել պատերազմի վետերաններին այս օրվա առթիվ, մաղթել առողջություն և ամենայն բարիք»,- նշել է վարչապետը:
Մամուկա Բախտաձեն, կառավարության անդամները և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն Հաղթանակի զբոսայգում ծաղկեպսակ են դրել անհայտ զինվորի գերեզմանին:
1945 թվականի մայիսի 8-ին, Գերմանիայի կողմից կապիտուլյացիայի մասին հայտարարելուց հետո, Երկրորդ աշխարհամարտն ավարտվել է: Մայիսի 9-ը հայտարարվել է ֆաշիզմի դեմ հաղթանակի օր: Երկրորդ աշխարհամարտը մեր երկրի վրա թողել է ծանրագույն հետք: Վրաստանը կորցրել է 300 000 զինվոր:1tv.ge