Հաղթանակի օրվան նվիրված երթեր կանցկացվեն Ախալքալաքում և Վրաստանի ևս 4 քաղաքներում` Բաթումիում, Թբիլիսիում, Նինոծմինդայում և Գորիում:
Վրաստանի ՊԱԾ-ը կազմակերպիչներին զգուշացրել է օրենքով արգելված խորհրդային խորհրդանիշների օգտագործման անթույլատրելիության մասին:
Ինչպես հաղորդում են Պետական անվտանգության ծառայությունից, մյուս կազմակերպությունները ևս նախազգուշացում են ստացել «Անմահների գունդ» ակցիայի առնչությամբ:
Մայիսի 9-ին, Թբիլիսիի կենտրոնում, Ճավճավաձեի պողոտայում, ինչպես նաեւ Բաթումում, Նինոծմինդայում, Ախալքալաքում եւ Գորիում նախատեսվում է անցկացնել «Անմահների գունդ» երթը:
Facebook սոցիալական ցանցում միջոցառման էջում ասվում է, որ «Անմահների գունդ» ակցիա նախկինում էլ են տեղի ունեցել Վրաստանում, սակայն երթ առաջին անգամ կանցկացվի:
Ախալքալաքում նմանատիպ ակցիա կազմակերպվում է առաջին անգամ, Նինոծմինդայում՝ 2016 թվականից սկսած: Այս երթը կազմակերպում է Վրաստանի Սլավոնական ժողովուրդների ազգային կոնգրեսը: Թե ինչպես են կատարվում Ախալքալաքում եւ Նինոծմինդայում կազմակերպչական աշխատանքները, այս հարցին Կոնգրեսում մեզ չպատասխանեցին, ասելով, որ մենք, որպես լրատվամիջոց, պետք է դիմենք պաշտոնական հարցումով:jnews.ge