
Վրաստանի բոլոր մունիցիպալիտետերում տոնական միջոցառումներ են անցկացվում `նվիրված ֆաշիզմի հաղթանակի 74-ամյակին:
Մայիսի 9-ին Նինոծմինդա քաղաքում մունիցիպալիտետի ղեկավարությունը և բնակիչները հարգեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակը:
Նինոծմինդայում ֆաշիզմի հաղթանակի առթիվ շնորհավորեցին վետերաններին : Նինոծմինդայի մունիցիպալիտետում մնացել են ընդամենը 2 վետերան: Բնակիչները ծաղիկները և պատերազմում կռված և զոհված իրենց հարազատների նկարները ձեռքերին քայլերթ կատարեցին դեպի Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգի, որտեղ ծաղիկներ խոնարհեցին Երկրորդ համաշխարհային պատերզամի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին:
Մի րոպե լռությամբ հարգեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված զինվորների հիշատակը եւ ծաղիկներ դրեցին պատերազմի հերոսների հուշարձանին: Երեխաները հանդես եկան պատերազմի մասին բանաստեղծություններով եւ երգերով :