Այսօր` մայիսի 9-ին, երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի դեմ ունեցած հաղթանակի օրվանից արդեն անցել է 74 տարի:
Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը տոնվեց Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում : Գյուղում գտնվող «Ջոջ-Քար» կոչվող հուշարձանի մոտ տեղի ունեցավ միջոցառում որին մասնակցում էին գյուղի թիվ 1 եւ թիվ 2 դպրոցի աշակերտները :
Հանդիսավոր բացման արարողությունը կատարեց, Հեշտիայի թիվ 1 «Վիկտոր Հովսեփյանի» անվան դպրոցի տնօրեն Բեռնիկ (Նանե) Հովսեփյանը:
«Ջոջ-Քար» կոչվող հուշարձանը, որպես Հայրենական մեծ պատերազմի հուշաքար գյուղում կանգնեցվել է վաղամեռիկ բանաստեղծ Վիկտոր Հովսեփյանի կողմից , ով այդ ժամանակ գյուղվարչության նախագահն էր:
Ինչպես հարցազրույցում նշեց Հեշտիայի թիվ 2 դպրոցի տնօրեն Լալազար Արոյանը Հայրենական մեծ պատերազմում իրենց մասնակցությունն են ունեցել բազմաթիվ հեշտիացիներ՝ նրանցից ոմանք արիաբար կռվել են եւ ընկել մարտի դաշտում , ոմանք հաղթանակած եւ հերոսաբար վերադարձել են հայրենիք, նրանցից մեկն այսօր կենդանի է ՝ Ներսես Հովհաննեսի Սիմոնյանը արդեն 95 տարեկան է:
Նանա Անտոնյանի խոսքով Ներսես Սիմոնյանը անցած տարի այցելեց հայրենի գյուղ եւ կատարեց իր խոստումը, Ղրիմում թաղված հեշտիացիների գերեզմաններից բերեց մի բուռ հող եւ խառնեց «Ջոջ-Քար» կոչվող հուշարձանի մայր հողին: Նանա Անտոնյանը իր խոսքում նաեւ նշեց՝ – «բավական է հայկական 89-րդ Թամանյան դիվիզիայի փառքը, ամբողջ այդ անցած ճանապարհը, մինչեւ Բեռլին հասնելը եւ այնտեղ պարել հայկական քոչարին, իրոք սա հայերիս համար մեծ պատիվ եւ մեծ անուն է»:
Մանրամասները մեր նյութում