Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում նշվեց Հաղթանակի օրը ֆաշիզմի դեմ: Մի րոպե լռությամբ հարգեցին պատերազմի մասնակիցների հիշատակը, ովքեր պաշտպանեցին հայրենիքը Մեծ Հայրենական պատերազմում:
Հուշահամալիրում անցկացվեց միջոցառում, որը կազմակերպել էր պատմության ուսուցչուհի Գայանե Սանոսյանը: Աշակերտները երգեր ու բանաստեղծություններ հնչեցրեցին Հայրենական Մեծ պատերազմինի թեմայով:
Երկրորդ համաշխարհային պատերազմում 167 Օրոջալարցի է մասնակցել: Նրանցից 70-ը անհայտ կորած եւ մահացած են համարվում, որոնցից 30-ը նույնիսկ ընտանիք չեն ունեցել եւ նրանցից 90-ը տուն են վերադարձել:
Գայանե Սանոսյանը ասում է, որ մինչեւ պատերազմի ավարտը 8 վիրավոր է վերադարձել գյուղ: Բաբկեն Թազայանը, Համլետ Ջախացպանյանը, Խաչիկ Էլոյանը, Զարզանդ Մարաբյանը, Արտաշես Տոնոյանը: Նրանք սպաներ եւ լեյտենանտներ էին:
Օրոջալար գյուղի բնակիչները ամեն տարի այցելում են 1941-1945 թվականների պատերազմի վետերանների հուշարձան եւ հարգում հերոսների հիշատակը:
«Թող երբեք պատերազմ չլինի: Շնորհավորում ենք բոլորին Հաղթանակի օրվա առթիվ: Հաղթանակը մեզ հասավ անչափ բարձր գնով, բայց դա ցույց տվեց հայրենիքի պաշտպանության համար վերածված մեր պապերի ոգին եւ կամքը », – ասում է գյուղի բնակիչ Նաիրուհի Չոբանյանը:
Նյութը եւ լուսանկարները տրամադրել է Նաիրուհի Չոբանյանը: