Կրթությունը մեր ազգային գաղափարն է, ճանապարհ՝ դեպի ազատություն, միասնական և ժողովրդավարական երկրի ձևավորում,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն՝ «Ուսուցիչը – ուղեկից՝ դեպի Եվրոպա» վերտառությամբ սեմինարի բացմանը խոսքով ելույթ ունենալիս:
Սեմինարն այսօր բացվել է Եվրոպայի օրերի շրջանակներում, պետական արարողությունների պալատում:
«Կրթությունը ճանապարհ է դեպի ազատություն, Եվրոպա, բարօրություն և բոլոր այն մարտահրավերների հաղթահարում, որոնք ծառացած են մեր երկրի առջև: Ես դրանում խորապես վստահ եմ և սա միակ ճիշտ ճանապարհն է, ուստի սա ազգային գաղափար է»,- նշել է Մամուկա Բախտաձեն՝ խոսքով ելույթ ունենալիս:
Նա խոսել է նաև մանկավարժների վարձատրության մասին և նշել, որ մանկավարժի մասնագիտությունը, Վրաստանում պետք է լինի գնահատված:
Նրա գնահատմամբ, ցանկացած հասարակություն, որտեղ մանկավարժի կամ ուսուցչի դերը համապատասխանորեն գնահատված չէ, նման պետությունը 21-րդ դարում չի ունենա ոչ թե ապագա, այլ հնարավոր է կորցնի իր անցյալ արժեքները:1tv.ge