Ախալքալաքի մունիցիպալիտետի Բուռնաշեթ գյուղի քաղաքացիական կրթության ակումբի ներկայացուցիչները այցելեցին ռադիոկայան: Ծրագրում աղջիկները նշեցին, որ հիմա իրենք արդեն համարձակ օգտվում են դասամիջոցներից, իսկ ավելի շուտ նրանք այդ հնարավորությունը չունեին, քանի որ կար գենդերային անհավասարության խնդիրը՝ տղաների կողմից: Շնորհիվ ուսուցողական դասընթացների՝ ե՛ւ արական, ե՛ւ իգական սեռի ներկայացուցիչները հասկացան, որ բոլորն էլ ունեն հավասար իրավունքներ: Մանրամասները լսեք հարցազրույցում