Սահակաշվիլին ցանկանում է լինել նոր նախագահի խորհրդականը

Սահակաշվիլին ցանկանում է լինել նոր նախագահի խորհրդականը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին նախագահությունից հետո մնալու է քաղաքականության մեջ: «Ես կրկին պայքարելու եմ իմ երկրի ազատության եւ անկախության համար»,- հայտարարել է նա «Ռուսթավի-2» հեռուստաընկերության ուղիղ եթերում:

Սահակաշվիլին ասել է, որ ցանկանում է լինել նոր նախագահի խորհրդական, քանի որ իր պաշտոնում նա շատ բան է հասկացել եւ կարող է օգտակար լինել նոր նախագահին: Նա հայտարարել է, որ տարբեր միջազգային կազմակերպություններից շատ առաջարկություններ ունի, բայց մտադիր չի լքել երկիրը, մինչեւ այն վերջնականապես ազատ չլինի:

Ընդ որում՝ Սահակաշվիլին խոստովանել է, որ ներկայումս նախագահ լինելն իր համար ցավագին է: «Այժմ իմ նախագահությունն ինձ համար շատ ցավագին եւ տհաճ գործընթաց է եւ ես կարող եմ բաց խոսել այս մասին: Առավոտյան ես արթնանում եմ, եւ գործնականորեն իմ բոլոր առավոտները շատ ծանր են լինում, քանի որ իմ բոլոր հիմնական նախագծերն ինձ համար անհասկանալի պատճառներով դադարեցված են»,- ասել է նախագահը:
news.am



Opinion, pooling and voting