Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքացիական ծառայության ղեկավար Սերգեյ Կարախանյանից, Նինոծմինդայի մունիցիպալիտետում բնակվող շուրջ 500 քաղաքացիներ օգտվել են գործող ակցիայից, որը նախատեսում էր անձը հաստատող վկայականների անվճար տրամադրում:
Գրեթե ամեն օր, Նինոծմինդայի քաղաքապետարանի հանրային ծառայությունների զարգացման գործակալությանը դիմել է, թղթե (լամինացված) հին նույնականացման քարտեր ունեցող 15 քաղաքացի:
Հին ID- ները փոխարինելիս յուրաքանչյուր անձ ստացել է երկու անձը հաստատող փաստաթուղթ, նույնականացման քարտ `եւ միջազգային անձնագիր: Հիշեցնենք, որ ակցիան գործում էր ապրիլի 1-ից մայիսի 1-ը, Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի նախաձեռնությամբ:
Վրաստանի քաղաքացիների թղթե լամինացված նույնականացման քարտերը փոխարինվեցին նորերով՝ մեկ ամիս անվճար: Ակցիայից կարող էին օգտվել այն չափահաս քաղաքացիները, ովքեր ունեին թղթե լամինացված քարտեր, որոնց թողարկման ամսաթիվը նշված էր, իսկ փաստաթղթի ավարտի ամսաթիվը չեր նշված եւ նրանց անվամբ երբեւէ էլեկտրոնային վկայական ստացված չեր: Նրանք հին փաստաթուղթը կարող են փոխարինել նորով եւ ստանալ էլեկտրոնային վկայական եւ միջազգային անձնագիր անվճար: