
Մառնեուլիի մունիցիպալիտետի Ղիզիլաջլո գյուղում ավելի քան 100 կով է անկել: Կովերի սեփականատերը առավոտյան անասուններին մշակել է հակաբորբոքային և միջատների դեմ նախատեսված «Կրեոլինի» լուծույթով, որից մի քանի ժամ հետո դաշտում գտել է անկած:
Սննդի ազգային գործակալության անասնաբուժության բաժնի ներկայացուցիչները սկել են լաբորատոր հետազոտություն անցկացնել: Անասունների անկման հավանական պատճառը հիշյալ դեղամիջոցից թունավորումն է նշվում:
Անկած կովերը պատկանում են Դանագրանովների ընտանիքին: Նրանց խոսքով գյուղի անասնաբույժը հասցրել է փրկել միայն 15 կովի:aliq.ge