
Խաշուրի քաղաքում իր կնոջ մահվան մեջ մեղադրանքով ձերբակալվել է 43-ամյա տղամարդ: Այս մասին հայտնում են Վրաստանի ներքին գործերի նախարարության մամլո ծառայությունում:
Հետաքննությունը պարզել է, որ մայիսի 9-ին, մեղադրյալը, ընդհարման հիմքում, 55-ամյա կնոջ կոկորդի հատվածում հասցրել է բազմաթիվ վնասվածքներ, որից հետո կինը մահացել է տեղում:
Մեղադրյալը անհապաղ ձերբակալվել է: Ներքին գործերի նախարարության տվյալներով, մեղադրյալը խոստովանել է հանցագործությունը:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի ՔՕ-ով «կանխամտածված սպանություն, ընտանեկան հանցագործության համար պատասխանատվություն» հոդվածով: Մեղադրյալին սպասվում է 13-ից 17 տարվա ազատազրկում: Ավելին․․․․