Շաբաթօրյակ Հեշտիայի թիվ 1 դպրոցում

Շաբաթօրյակ Հեշտիայի թիվ 1 դպրոցում

Մայիսի 10-ին Հեշտիայի թիվ 1 դպրոցի տարածքում տեղի ունեցավ շաբաթօրյակ եւ ծառատունկ, պահպանենք բնությունը խորագրով:

Կյանքում բոլորն են ուզում ապրել բարեկեցիկ կյանքով, գեղեցիկ ու մաքուր միջավայրում, բայց քչերն են մտածում այդ հարմարությունների պահպանման մասին։ Եթե մեզանից յուրաքանչյուրը գոնե մի փոքրիկ ներդրում ունենա իր քաղաքի, գյուղի մաքրության պահպանման գործում, ուրեմն մեր բնությունը կդառնա էլ ավելի մաքուր և պահպանված։


Հեշտիայի թիվ 1 դպրոցի աշակերտները առաջնորդվելով իրենց ուսուցիչների օրինակով սկսել են կատարել այդ բարի գործը իրենց հարազատ դպրոցի բակից, այդ օրը մաքրման և բարեկարգման աշխատանքներ տարվեցին: Առանձնակի ուշադրություն դարձվեց հատկապես բակերի մաքրմանը:

Բնությունը պահպանելու հիմնական ուղին այն չաղտոտելն է, որովհետև բնության անաղարտության պահպանումն առաջին հերթին ամբողջ բնության, և ամենագլխավորը, մարդու առողջության գրավականն է, այսպիսի շաբաթօրյակները մեր հետագա սերունդների համար կրում են շատ մեծ ուսուցողական բնույթ, ինչպես նաեւ տանելով նրանց դեպի մաքուր ու կանաչ միջավայր: