Աստծո օրհնանքով կառուցել ենք Իվերիայի սուրբ Աստվածամոր սրբապատկերի տաճարը, որը հավաստում է, որ Վրաստանը գտնվում է Իվերիայի Աստվածամոր հովանու ներքո,-այս մասին հայտարարել է համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը:
«Աստված ասում է՝ կկառուցեմ իմ եկեղեցին և դժողքի ուժերը այն չեն կարողանա ավիրել: Աստծո օրհնանքով կառուցել ենք Իվերիայի սուրբ Աստվածամոր սրբապատկերի տաճարը: Սա մեկ անգամ ևս նշանակում է, որ Վրաստանը գտնվում է Իվերիայի Աստվածամոր հովանու ներքո: Ողջ ազգը տոնում է և ուրախ եմ, որ այս միտքը կիսում են երկրի վարչապետը, երկրի նախագահը և խորհրդարանի նախագահը:
Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլիա երկրորդը այսօր օրհնել է Մախաթի սարի վրա գտնվող Իվերիայի սուրբ Աստվածամոր սրբապատկերի տաճարը: Տաճարը պատրիարքի օրհնանքով կառուցվում էր 2002 թվականից:1tv.ge