Կալանավորների թվով Վրաստանը Եվրոպայում երկրորդ տեղն է զբաղեցնում: Այս մասին ասվում է 2018-ի համար քրեական վիճակագրության վերաբերյալ Եվրախորհրդի (SPACE) վերջին զեկույցում:
Փաստաթղթի համաձայն՝ 2018 թվականի վերջին Վրաստանում գրանցված Էր ավելի քան 9,4 հազար մարդ, որոնք պատիժ Էին կրում բանտերում: Այդպիսով, երկրի յուրաքանչյուր 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 252,2 կալանավոր: Զեկույցի համաձայն՝ ամբողջ Եվրոպայի բանտերում 2016-ից մինչեւ 2018 թվականն ընկած ժամանակաշրջանում կալանավորների թվաքանակը կրճատվել Է 6,6 տոկոսով (100 հազար բնակչի հաշվով 109,7-ից մնչեւ 102,5 կալանավոր): Բացի Վրաստանից, բանտային կալանքի առանձնապես բարձր ցուցանիշ Է գրանցվել Ռուսաստանում (418,3 կալանավոր 100 հազար բնակչի հաշվով), Ադրբեջանում (235), Լիտվայում (234.9), Մոլդովայում (215,2), Չեխիայում (208,8): Կալանավորների թիվն ամենից ավելի կրճատվել Է Ռումինիայում (-16 տոկոս), Բուլղարիայում (-15 տոկոս), Նորվեգիայում (-11,6 տոկոս), Ֆինլանդիայում (-9,9 տոկոս) եւ Հյուսիսային Մակեդոնիայում (-9,7 տոկոս), որոնց հաջորդում Է Հայաստանը (-8,7 տոկոս)։