Օդերևույթաբանները արևելյան Վրաստանի որոշ շրջաններում, առանձնապես օրվա երկրորդ կեսին չեն բացառում, որ լինի կարկուտ: Միջավայրի ազգային գործակալության լրատվությամբ, կայծակի և կարկուտի ժամանակ հնարավոր է լինի նաև քամի:
Արևմտյան Վրաստանում պահպանվելու է ցածր ջերմաստիճան: Առավելագույն ջերմաստիճանը լինելու է 17-ից 23 աստիճան: Արևելյան Վրաստանում սպասվում է 21-ից 26 աստիճան տաքություն:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքին, օրվա երկրորդ կեսին Թբիլիսիում կրկին սպասվում է անձրև: Օդի ջերմաստիճանը լինելու է 23-25 աստիճան:
Օդերևույթաբանների հայտարարությամբ, մայիսի 14-ին արևմտյան Վրաստանում անձրևը կդադարի, սակայն տեղումներ կլինեն արևելյան Վրաստանում, իսկ մայիսի 15-ից եղանակը բարելավվելու է ողջ Վրաստանում:1TV.GE