Պաշտպանության նախարարության տվյալներով, մայիսի 12-ին Վազիանիի ռազմական զորավարժությունների բազայում մահացած են հայտնաբերել Վրաստանի ԶՈՒ-ի զինծառայող՝ շարքային Վլադիմիր Մախաթաձեին:
Ըստ նախարարության, այս փուլում ընթանում են ինտենսիվ հետաքննչական և օպերատիվ աշխատանքներ:
Պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել մահացածի ընտանիքի անդամներին և հարազատներին:
Վրաստանի պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում Վրաստանի ԶՈՒ զինվորի՝ շարքային Վլադիմիր Մախաթաձեի (Ծնված 29.10.1994) մահվան կապակցությամբ:
Արեւմտյան հրամանատարության 3-րդ հետևակային բրիգադի 31-րդ գումարտակի պայմանագրային զինծառայողի դին հայտնաբերվել է մայիսի 12-ին՝ Վազիանիի ռազմաբազայում: Այս պահի դրությամբ ընթանում է ինտենսիվ և օպերատիվ հետաքնչական աշխատանքներ: Ռազմական ոստիկանության գլխավոր վարչության քննչական բաժինը գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը ենթադրում է ինքնասպանության հասցնել», – ասվում է Վրաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: