Հեշտիայի մշակույթի տունը անմխիթար վիճակում է

Հեշտիայի մշակույթի տունը անմխիթար վիճակում է

Հեշտիայի մշակույթի տունը գտնվում է շատ վատ վիճակում, երեխաները եւ ինչու ոչ նաեւ մեծահասակները, քիչ են տեսել ու առավել եւս շատ քիչ մասնակցել որեւէ մշակութային միջոցառման, որը կկայանար իրենց մշակույթի տանը: Գյուղի մեծամասնությունը նույնիսկ չի հիշում, թե վերջին անգամ մշակույթի տունը երբ է գործել առանց վթարային խնդիրների:

Մշակույթի տան շենքի դռները կոտրվել են, պատերի ծեփերը թափվել, աստիճաններն ու առաստաղը քանդվելու եզրին են, էլեկտրական հոսանքի լարերը գտնվում են անապահով վիճակում: Այն սենյակները որոնք հատկացված են հանդերձարաների համար’ անմխիթար են ու քանդված, չի գործում ջեռուցման կաթսայատունը եւ հարակից զուգարանը:

Հեշտիայի մշակույթի տան տնօրեն’ Սուսաննա Մկոյանի խոսքերով, արդեն 25 տարի է որ նա աշխատում է կուլտուրայի տանը, եւ բացի տնօրենի աշխատանքից կատարում է նաեւ պահակի, հավաքարարի, գեղմասվարի աշխատանքները, դրա դիմաց ստանալով չնչին աշխատավարձ: Նրա խոսքով’ չնայած որ շենքը գտնվում է վթարային վիճակում, դրա հետ մեկտեղ գոյություն չունեն ոչ մի երաժշտական սարքավորումներ, որեւԷ դեկորացիա եւ անրհաժեշտ գույք, որպեսզի հնարավոր լինի աշխատել:


Եվ եթե մշակույթի տունը վերանորոգվեր, ապա կգործեին տարբեր խմբակներ, միջոցառումներ կանցկացվեին, երեխաների ու երիտասարդների համար զբաղմունքի տեղ կլիներ, եւ մշակույթը գյուղում ավելի կզարգանար: