Մայիսի 13-ին Նինոծմինդայի «Պիտա» երիտասարդական կենտրոնում «Մենք ընտրում ենք մեր ապագան» ծրագրի շրջանակներում, տեղի ունեցավ թրենինգ «Մեդիա եւ ընտրություններ» թեմայով :
Թրենինգը վարում էին Սամցխե-Ջավախեթի մեդիա կենտրոնի մարզիչներ Մարինա Կուպատաձեն եւ Եկատերինա Նոզաձեն: Թրենինգն անցկացվում է մունիցիպալիտետի երիտասարդության համար: Թրենինգի ժամանակ քննարկվեցին նախընտրական քարոզչության ընթացքը, ինչ են անում քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները նախընտրական շրջանում , վճարովի եւ անվճար քաղաքական գովազդներով եւ ինչպես կարող են գործիչները օգտագործել այդ գովազդները, խոսեցին նաեւ քաղաքական բանավեճերի մասին:
Այս նախագիծը նպաստում է երիտասարդների շրջանում քաղաքացիական կրթության մակարդակի բարձրացմանը, ընտրությունների եւ ընտրական կառույցների գիտելիքների բարձրացմանը: Այն նաեւ կօգնի երիտասարդներին ինտեգրվել իրենց հասարակության հասարակական եւ քաղաքական կյանքին:
Ծրագիրը յուրաքանչյուր մունիցիպալիտետից ընտրելու է 18-25 տարեկան 25 երիտասարդներ, որոնց համար կանցկացվեն դասընթացներ : Հետագայում երիտասարդներն իրենք 10 տեղեկատվական հանդիպումներ կանցկացնեն:
Ծրագիրը իրականացվում է «Փարոս» կանանց կազմակերպությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի եւ կրթական կենտրոնի ֆինանսավորմամբ:
Այսպիսի թրենինգ անցկացվել է Ախալցխայում, այսօր Նինոծմինդայում, եւ վաղը կանցկացվի Ախալքալաքում: