
Նինոծմինդա քաղաքի Պուշկին փողոցում վնասվել է ջրագիծը, այդ պատճառով ջրամատակարարող ընկերության աշխատակիցները աշխատում են վերացնել առկա խնդիրը: Խնդրի լուծման համար դարձյալ քանդվել է ասֆալտապատի շերտը:
Ըստ ջրամատակարարման ծառայության աշխատակիցների, այս հատվածի խողովակները պողպատյա են, ուստի ժամանակի ընթացքում խողովակները սկսել են քայքայվել :
Հիշեցնենք, որ Պուշկին փողոցի ջրագիծն անցկացվել է անցյալ դարի 70-ական թվականներին , իսկ վերջին անգամ փողոցը ասֆալտապատվել է 2011 թվականին: