
2019 թվականի սեպտեմբերից, ավագ, առաջատար և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձը ավելանալու է 150 և ավել լարիով,-այս մասին հայտարարել է Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, Միխեիլ Բատիաշվիլին:
Նրա խոսքով աշխատավարձերը ավելացվելու են նաև ռեսուրսկենտրոնների աշխատակիցների, դպրոցների տնօրենների և վարչության անդամների համար:
Նախարարի հայտարարությամբ, պրակտիկոս մանկավարժները, որոնք 2019 թվականի ամռանը կհաստատեն իրենց իրավասությունները և կբարձրացնեն կարգավիճակը, նույնպես կստանան ավելացված աշխատավարձ:
Բացի այդ, մանկավարժի ցանկության դեպքում, մանկավարժական կարիքներից ելնելով, պետությունը հոգալու է պրակտիկոս մանկավարժի վերապատրաստման համար:1tv.ge