Սաակաշվիլիի և նրա ընկերների զվարճանքների համար պետական միջոցներ են ծախսվել.վրացի պատգամավոր

Սաակաշվիլիի և նրա ընկերների զվարճանքների համար պետական միջոցներ են ծախսվել.վրացի պատգամավոր

Վրաստանի նախագահի, նրա ընտանիքի անդամների և ընկերների ճանապարհորդությունները, ինչպես նաև թանկարժեք նվերները ֆինանսավորվել են երկրի պետական պահպանության ծառայության գաղտնի բյուջեից։

Ինչպես տեղեկացնում է Грузия online-ը, խորհրդարանում այդ մասին հայտարարել է պատգամավոր Իրինա Իմերլիշվիլին։

«Հիստերիան, որը բարձրացվել էր պետական պահպանության ծառայությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պայմանավորված էր այն հանգամանքով, որ երբ ծառայությունը նախագահին էր ենթարկվում, բոլոր փաստաթղթերը գաղտնի էին պահվում։ Այն բանից հետո, երբ ծառայության վերահսկողությունն անցավ կառավարությանը, դրանից հանվեց գաղտնիությունը»,-ասել է պատգամավորը։

Նա տվյալներ է ներկայացրել, թե ինչպես են ծախսվել միլիոնավոր լարիները։ Մասնավորապես՝ նշվում է, որ նախագահը և նրա ընկերներն ու մի քան պատգամավորներ 2013թ.-ին հանդիպել են Դուբայում։

«Նրանց զվարճանքների համար հատկացվել է 240.000 լարի։ Այդ միջոցները ծախսվել են, օրինակ, բջջային հեռախոսի կամ թանկարժեք ապարանջան գնելու համար։ Իսպանացի խոհարարի և նրա թարգմանչի ծառայությունը վրացի ժողովրդին արժեցել է 500.000 լարի»,-ասել է պատգամավորը։
tert.am



Opinion, pooling and voting