Մանկավարժների աշխատավարձերի բարձրացում

Մանկավարժների աշխատավարձերի բարձրացում

Կրթության բարեփոխման շրջանակներում, դպրոցների ուսուցման որակի բարձրացման նպատակով, կրթության նախարարությունը սկսում է ընդհանուր կրթության ուղղությամբ փոփոխությունների հաջորդ փուլը:

Բարեփոխման շրջանակներում, 2019 թվականի սեպտեմբերից, ավագի, առաջատարի և մենտորի կարգավիճակ ունեցող մանկավարժների աշխատավարձը ավելանալու է 150 և ավելի լարիով: Աշխատավարձի բարձրացումը կշարունակվի ամեն տարի, 2022-ին մանկավարժների միջին աշխատավարձը կանցնի 1500 լարին:

Աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է նաև ռեսուրս կենտրոնների, դպրոցների տնօրեններին և վարչության աշխատակիցներին:

Պրակտիկոս ուսուցիչները, ովքեր 2019 թվականի ամռանը կհաստատեն նվազագույն իրավասությունը և կբարձրացնեն կարգավիճակը, 2019-ի սեպտեմբերից նույնպես կստանան ավելացված աշխատավարձ:

Բացի այդ, ուսուցչի ցանկության դեպքում, մանկավարժների կարիքներից ելնելով, պետությունը կապահովի պրակտիկոս ուսուցիչների որակավորման բարձրացման համար համապատասխան վերապատրաստման ծրագրերով, ինչից հետո երկրորդ անգամ հնարավորություն կտրվի նվազագույն իրավասության հաստատման և կարգավիճակի բարձրացման համար քննություն հանձնել 2019-ի աշնանը:

Թոշակային տարիքի վաստակավոր մանկավարժներին, ովքեր ցանկություն չեն ունենա նվազագույն իրավասության և կարգավիճակի բարձրացման, սակայն, մասնագիտական գործունեության շարունակման ցանկության դեպքում կօգտվեն արտոնությունից՝ 2019 թվականին պետությունից ստանալով մեկանգամյա դրամական պարգև՝ երկու տարվա ընդհանուր աշխատավարձը, ինչպես նաև ուժի մեջ կմնա առողջության ապահովագրման փաթեթը ողջ կյանքի ընթացքում:

Բոլոր այն պրակտիկոս ուսուցիչները, ովքեր մինչև 2019 թվականի վերջ չեն հաստատի իրենց նվազագույն իրավասությունն ու բարձրացնի կարգավիճակը, կկարողանան շարունակել մասնագիտական գործունեությունը դպրոցի անհրաժեշտությունից ելնելով՝ ժամանակավոր պայմանագրի հիման վրա աշխատավարձի պահպանմամբ:

Իրավասության հաստատման համար ուսուցիչների գրանցումները մեկնարկել են մայիսի 13-ից և կավարտվեն մայիսի 24-ին՝ ժամը 18:00-ին: Գրանցվելու և գրանցման մասին ավելի մանրամասն տեղեկությունը հետևյալ կայք էջերում www.naec.ge և online.naec.ge.

aliq.ge