Ղալաչայի տարածքում բացվում է տհաճ տեսարան թափված աղբի պատճառով:
Խոջաբեկ գյուղի այս հատվածում գյուղի երիտասարդները համատեղ ուժերով իրականացրել են շինարարական աշխատանքներ: Կառուցվել է նստատեղի, տեղադրվել է հուշարձան – խաչքար, տնկվել են ծառներ, որից հետո տարածքը մաքրվել է :
Չնայած այդ ամենին, տարածքում կրկին աղբ է: Մարդիկ շրջակա միջավայրին անփութորեն են վերաբերվում եւ չեն հավաքում աղբն իրենց հտեւից: Երկու օր առաջ քաղաքի բնակիչներից մեկը դիմեց «NOR» ռադիոյի խմբագրություն, իրավիճակը ցույց տալու համար եւ խնդրելու բնակիչներին մաքրել աղբը իրենց հետեւից, ուշադիր վերաբերվեն բնությանը եւ շրջակա միջավայրին:
Ղալաչան այն վայրն է, որտեղ մարդիկ գնում են իրենց հանգիստը բնության մեջ անցկացնելու համար: Բնության մեջ հանգիստն անցկացնելուց հետո բնակիչները շատ անգամ իրենց հետեւից չեն մաքրում կենցաղային աղբը:
Պոլիեթիլենային տոպրակներ, պլաստմասե եւ ապակյա շշեր, թուղթ եւ այս ամենը սփռված են ամբողջ տարածքում:
Բնակիչները առաջին հերթին չեն հարգում իրենց, այնուհետեւ չեն հարգում այն մարդկանց ջանքերը, որոնք մաքրում են տարածքը :