
Մայիսի 4-ին ուժեղ քամու հետեւանքով տուժած վեց տների սեփականատերերը մասնակի օգնություն կստանան:
Ըստ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքային ծառայության, հանձնաժողովը վերանայել է բոլոր հայտերը, գնահատել վնասը եւ գումար է հատկացրել փոթորիկից տուժածներին, գումարը փոխանցել է բանկային հաշիվներին:
Առաջարկվող օգնության չափը կազմում է 200-ից 500 լարի:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին, Նինոծմինդայում ուժեղ քամու հետևանքով, վնասվել էին 4 տան եւ 2 շինությունների տանիքներ: