Մ. Խանչալի գյուղի 66-ամյա բնակիչը 37 տարի է թիթեղյա իրեր է պատրաստում եւ վերանորոգում:
Ալեքսան Վարդապետյանը Նինոծմինդայի մունիցիպալիտետում հայտնի թիթեղագործ է, նա 66 տարեկան է, 1982 թվականից սկսած զբաղվում է այս գործով : Վարպետն այս գործը սիրել է մանկուց:
Թիթեղագործ Ալեքսանի խոսքերով, բնակիչները հաճախ են պատվիրում դույլեր, վառարանների եւ կաթսաների խողովակներ , նաեւ տարբեր իրեր: Թիթեղի վերամշակման նոր մեքենաների շնորհիվ հնարավոր դարձավ ավելի արագ պատրաստել ցանկացած թիթեղյա իր:
Վարպեր Ալեքսանի արհեստանոցն առանձնանում է իր կոլորիդով: Արհեստանոցում աչք են գրավում գործիքները, որոնք խնամքով եւ կոկիկ կախված են պատից, այն մի պահ հիշեցնում է թանգարան:
Թիթեղագործությունից բացի, վարպետը նաեւ զբաղվում է փայտագործությամբ: Ծառը,կարող է վերածել կահույքի: Նրա տան բոլոր իրերը պատրաստված են փայտից: Վերջերս վարպետը Բակուրյանից 30 սահնակի պատվեր էր ստացել:
Ալեքսան Վարդապետյանը իր որդիներին սովորեցրել է գործի հմտությունները, այժմ տղաները օգնության են հասնում եւ շարունակելու են հոր գործը: Վարպետն ունի երկու որդի, մեկ դուստր, չորս թոռ եւ մեկ ծոռ: